Ամնեզիայով բուժառուի վարումը 52

Pierre-Yves Jonin.
Ամփոփագիր
Մինչև 1980-ականների սկիզբն հիշակորուստի ոչ դեղորայքային բուժումը սահմանափակվում էր հիշողությունը մարզելուն ուղղված կրկնողական վարժություններով: Ներկայումս ապացուցված է, որ դրանք անարդյունավետ են և օգուտ չեն բերում առօրյա կյանքում: Փոխարենը, մի շարք այլ բուժական մեթոդներ արձանագրել են թեև համեստ, բայց հուսալի արդյունավետություն: Այս մեթոդները առավելապես հիմնված են հիշողության խանգարումների թեթևացման, հատուկ հմտությունների ուսանման կամ արտաքին աջակցության վրա: Կլինիկական նյարդահոգեբանության մեթոդներով իրագործվող այս բուժումների համար ընդհանուրն այն է, որ անհրաժեշտ է սահմանել առօրյա կյանքի գործողությունների հստակ և լուծում պահանջող թիրախ: Այս մեթոդները, թերևս, կարող են օգտավետ լինել ինքնուրույնության և կյանքի որակի բարելավման առումով, նաև ցույց են տալիս, որ հիշակորստի (ամնեզիայի) համախտանիշն ամբողջապես չի զրկում մարդուն սովորելու կարողությունից։ Հեռանկարային են մեթոդների համակցումը և մարդու հիշողության նյարդաճանաչողական մոդելների վրա հիմնված տեխոլոգիաների կիրառությունը: Դրանց արդյունավետությունը, այդուհանդերձ, կախված է հիվանդի առանձնահատկությունների վրա կենտրոնացած անհատականացված մոտեցումից:
Մարտ 2024
La revue du praticien n° Tome 74 / n° 12 PDF