Կալցիումական ցուցչի կիրառությունն ամենօրյա գործունեության ընթացքում 69

Matthieu Besutti, François Schiele.
Ամփոփագիր
Ժամանակակից պրակտիկայում լայնորեն տարածված կալցիումական ցուցիչը գործիք է, որը հնարավորություն է տալիս պարզ ձևով հայտնաբերելու և քանակապես գնահատելու պսակաձև զարկերակների կալցիֆիկացիաները: Այն դարձել է առաջնային կանխարգելման ընթացքում սիրտ-անոթային վտանգների խմբադասման հիմնական տարր: Դրա արժեքը փոխկապակցված է պսակաձև անոթների աթերոմատոզ գործընթացի զարգացման հետ, և դրա կանխատեսական նշանակությունն ապացուցված է: Գործնականում կալցիումական ցուցչի չափումն իր ուրույն տեղն ունի «ենթադրաբար առողջ» բուժառուի համար վտանգի անհատական գնահատման գործում՝ համալրելով դասական փոփոխականները: Վտանգի սանդղակներով «միջանկյալ» մակարդակ ունեցող անձանց համար կալցիումական ցուցիչը հնարավորություն է տալիս վերադասակարգելու վտանգը դեպի աճ կամ դեպի նվազում: Բժիշկ-բուժառու փոխհարաբերություններում կալցիումական ցուցիչը նաև նպաստում է կանխարգելիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտության գիտակցմանը` պսակաձև անոթների աթերոսկլերոզ արձանագրելու միջոցով, որի առկայության մասին բուժառուն չէր էլ կասկածում: Այդուհանդերձ, հարկավոր է զգույշ լինել, որպեսզի կալցիումական ցուցիչը չդառնա իր իսկ հաջողության զոհը. այն միշտ չէ, որ համապատասխանում է պսակաձև անոթների ստենոզներին և չի կարող պարզապես կիրառվել որպես աթերոսկլերոզի կամ սրտամկանի իշեմիայի խորացման նշիչ:
Հիմնաբառեր. կալցինոզ:
Մարտ 2024
La revue du praticien n° Tome 74 / n° 12 PDF