Երեխայի անմիզապահություն 76

Hina Simonnet, Pauline Lallemant-Dudek.
Ամփոփագիր
Երեխաների և դեռահասների անմիզապահությունն առավել հաճախ ունենում է, այսպես կոչված, գործառութային ծագում: Հարցուփորձը և կլինիկական զննումը, ներառյալ՝ միզարձակումների օրագիրը, պետք է բացահայտեն հիմքում ընկած ուրոլոգիական կամ նյարդաբանական պատճառները: Հարկավոր է հստակեցնել անմիզապահության տեսակը՝ ցերեկային կամ գիշերային, քանի որ բուժումը կախված է դրանից: Խորհուրդ է տրվում երիկամների և միզապարկի ուլտրաձայնային հետազոտություն, իսկ ուրոդինամիկական գնահատումը համակարգված կերպով չի իրականացվում: Կենսակերպ-սննդակարգային միջոցառումները և փորկապության բուժումը վարման առաջին փուլն են: Կախված ախտանշանների տեսակից՝ կարելի է առաջարկել դեղորայքային բուժում, շեքի ֆիզիոթերապիա, վարքային միջոցառումներ կամ ոլոքային նյարդի խթանում: Խորացումը երբեմն կարող է դանդաղ ընթանալ՝ զգալի ներգործություն ունենալով կյանքի որակի վրա, և անհրաժեշտ է հաշվի առնել նյարդաճանաչողական հայեցակետերը:
Մարտ 2024
La revue du praticien n° Tome 74 / n° 12 PDF