Անքնության դեղորայքային բուժումներ 63

Marie-Françoise Vecchierini, Damien Léger.
Ամփոփագիր
Քրոնիկական անքնությամբ տառապող մեծահասակների առաջին շարքի խնամքը ճանաչողական-վարքային բուժումն է: Սակայն, դրա հասանելիության դժվարություններով պայմանավորված, դեղամիջոցներ դեռևս հաճախակի են նշանակվում: Որպես քնաբեր կիրառության ցուցումով շուկայում վաճառքի թույլտվություն ստացած դեղամիջոցներ կան՝ Z-դեղերը (զոլպիդեմ և զոպիկլոն), որոնք խելամտորեն, ճիշտ դեղաչափով և ճիշտ ժամին ընդունելու դեպքում խթանում են քնի մեկնարկը և ունեն ավելի քիչ անցանկալի հետևանքներ, քան բենզոդիազեպինները, հատկապես՝ երկարատև ազդեություն ունեցողները, որոնց նշանակումից պետք է խուսափել: Դեղորայքի այս դասը ենթակա է նշանակման տևողություն սահմանող (առավելագույնը 28 օր) հատուկ կանոնակարգով: Որոշ հակահիստամինային դեղամիջոցներ կարող են օգտակար լինել որպես քնաբեր, սակայն՝ արդյունավետության ցածր ապացուցողական հենքով և անցանկալի ազդեցություններով, մասնավորապես՝ հաջորդ օրվա արթնության վրա. դրանցից պետք է խուսափել տարեցների դեպքում։ Որոշ հանգստաբեր հակաընկճախտային դեղամիջոցներ նշանակվում են փոքր չափաբաժիններով, թեև դրանց՝ շուկայում վաճառքի թույլտվության մեջ նման ցուցում չկա: Բոլորովին վերջերս մելատոնինը՝ կենսառիթմերի ներծին համաժամանեկացնողը, շուկայում վաճառքի թույլտվություն է ստացել 55 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց քնի խանգարումների բուժման համար՝ իր երկարատև ազդեցության դեղաձևով՝ փոխհատուցելով տարիքի հետ այս հորմոնի մակարդակի ֆիզիոլոգիական նվազումը: Առաջացնելով քնկոտություն՝ այն նպաստում է քուն մտնելուն և քնի արդյունավետությանը, հնարավորություն է տալիս բարելավելու դրա տևողությունը և ապահովում է որակյալ արթնացում՝ առանց կախվածության, զրկանքի համախտանիշի և առանց էական վնասակար հետևանքների, եթե ուշադրություն դարձվի դեղաչափին և միջդեղորայքային փոխազդեցությանը։ Վերջապես, Ֆրանսիայում վաճառքի է հանվել նոր դասի դեղամիջոցների՝ օրեքսինների ներհակորդների առաջին ներկայացուցիչը՝ դարիդորեքսանտը: Քրոնիկական անքնության բուժման ռազմավարության մեջ այս դեղանյութերի տեղը դեռևս պետք է հստակեցվի։
Հունիս 2024
La revue du praticien n° Tome 74 / n° 13 PDF