Ամփոփագիր
Թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության սրացումները (ԹՔՕՀՍ), որոնք բնութագրվում են ամենօրյա սովորական տատանումների սահմանն անցնող՝ հևոցի և/կամ հազի կտրուկ վատթարացմամբ ու խորխի ծավալի ավելացմամբ, հանրային առողջության մարտահրավեր են՝ իրենց հաճախականության, հոսպիտալացումների քանակի և ախտակրկնությունների բարձր տոկոսի պատճառով: Ախտանշանների առանձնահատկության բացակայությունը պահանջում է տարբերակիչ ախտորոշման բացառում։ Լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտություն հազվադեպ է լինում, բուժումն ամբուլատոր է, բացառությամբ ծանրության նշաններով դեպքերի (շնչառության անբավարարություն, ԹՔՕՀ-ի ծանրության աստիճան, սոցիալ-կենցաղային պայմաններ): Բրոնխալայնիչ բուժման ուժգնացումը, երբեմն հակաբիոտիկներով և/կամ համակարգային կորտիկոստերոիդներով բուժումները հիմնական միջոցներն են, որոնք պետք է իրականացվեն և համակարգված ձևով ենթարկվեն վերագնահատման: Սրացումից հետո հսկողության և բուժման օպտիմալացումը հետապնդում է ախտակրկնությունը կանխելու նպատակ:
Հունիս 2024
La revue du praticien n° Tome 74 / n° 13 PDF