Կորտիկոստերոիդներով բուժման ցուցումները ԹՔՕՀ-ի դեպքում 100

Gaëtan Deslée.
Ամփոփագիր
Թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) կայուն վիճակի դեպքում ինհալյացիոն կորտիկոստերոիդները (ԻԿՍ) հարկավոր է օգտագործել միայն հաճախակի սրացումների դեպքում՝ երկարատև ազդեցության բետա-2-համազդիչ (ԵԱԲՀ) և երկարատև ազդեցության մուսկարինային ներհակորդ (ԵԱՄՆ) բրոնխալայնիչների հետ համատեղ: Եթե հաճախակի սրացումները պահպանվում են, չնայած ինհալյացիոն երկբուժմանը (ԵԱԲՀ-ԻԿՍ կամ ԵԱԲՀ-ԵԱՄՆ), կարելի է առաջարկել եռաբուժում (ԵԱԲՀ-ԵԱՄՆ-ԻԿՍ): ԹՔՕՀ-ի սրացման դեպքում համակարգային կորտիկոստերոիդային բուժման ապացուցողականության մակարդակը ցածր է, ինչը հիմնավորում է այս բուժման՝ համակարգված ձևով չկիրառելը կամ այն կարճատև (հնգօրյա) կուրսերով և, նշանակման դեպքում, փոքր չափաբաժիններով կիրառելը:
Հունիս 2024
La revue du praticien n° Tome 74 / n° 13 PDF