Ալկոհոլի ազդեցությունն առողջության վրա. տարբերենք ճիշտը սխալից 6

Catherine Hill.
Ամփոփագիր
Ալկոհոլի ամենօրյա գործածությունը համակցված է մահվան մեծ վտանգի հետ, նույնիսկ եթե ալկոհոլի չափաբաժինը փոքր է։ Այնուամենայնիվ, ալկոհոլի սպառման ծավալները շարունակում են մեծ լինել Ֆրանսիայում, որտեղ բնակչության զգալի մասը ալկոհոլ է գործածում խելամտության սահմանները գերազանցող չափաբաժիններով։ Վերջին տվյալները հերքում են այն գաղափարը, թե փոքր չափաբաժինը կարող է նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը։ Ֆրանսիայի հանրային առողջապահության կազմակերպությունը 2017 թվականին խորհուրդ է տվել շաբաթվա ընթացքում չգերազանցել մաքուր ալկոհոլի 100 գ չափաբաժինը և ալկոհոլ չխմել ամեն օր։ Տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքների հարկերը բարձրացնելը և յուրաքանչյուր տարայի վրա նշելը՝ «Չգերազանցե՛լ 10 բաժակը շաբաթվա ընթացքում», արդյունավետ միջոցառումներ կարող են լինել՝ հանրային առողջապահության տեսանկյունից։
Հոկտեմբեր 2024
La revue du praticien n° Tome 74 / n° 14 PDF