Վարակային էնդոկարդիտների վարումը 35

Florent Arregle.
Ամփոփագիր
Վարակային էնդոկարդիտով (ՎԷ) հիվանդների վարումն իրականացնում են բազմամասնագիտական թիմեր: Բուժումը բաղկացած է հարուցչին հարմարեցված՝ վաղաժամ սկսվող երկարատև հակաբիոտիկաբուժումից, որը համակցվում է վիրահատության հետ, երբ կա դրա ցուցում: Հակաբիոտիկաբուժումը մեկնարկում է հոսպիտալացման ժամանակ՝ ներերակային ճանապարհով, առնվազն 2 շաբաթ տևողությամբ: Առաջընթացից կախված՝ բուժումը կարող է շարունակվել հիվանդանոցից դուրս, իսկ կայուն վիճակով հիվանդներին կարող է առաջարկվել անցնել ներքին ընդունման հակաբիոտիկների՝ ամենատարածված հարուցիչներով պայմանավորված ՎԷ-ների պարագայում: Վիրահատական բուժման ժամանակ ամբողջապես հեռացվում են վարակված հյուսվածքները և վերականգնվում է փականի գործառույթների ամբողջականությունը: Իրականացվում է հնարավորինս պահպանողական վիրահատական բուժում: Հակառակ դեպքում՝ այլընտրանքը փականի փոխարինումն է: Վիրաբուժական ցուցումների ճանաչումը (սրտային անբավարարություն, անվերահսկելի վարակ և էմբոլիկ վտանգի կանխարգելում) կարևոր է՝ կանխատեսումը բարելավելու առումով:
Հիմնաբառեր. էնդոկարդիտ:
Հոկտեմբեր 2024
La revue du praticien n° Tome 74 / n° 14 PDF