Վարակային էնդոկարդիտի բարդությունները 43

Faouzi Trojette, Chloé Di Lena, Yohann Bohbot, Dan Rusinaru, Christophe Tribouilloy.
Ամփոփագիր
Վարակային էնդոկարդիտի (ՎԷ) բարդություններն ուղեկցվում են հիվանդանոցային մահացության բարձր մակարդակով՝ մոտավորապես 20%: Դրանք հիմնականում սրտային, նյարդաբանական և սեպտիկ բնույթի են։ Արագ ախտորոշումը և վաղ հակաբիոտիկաբուժումը վճռորոշ են, քանի որ օգնում են նվազեցնել այս բարդությունների հաճախականությունը և ծանրությունը: Բազմամասնագիտական թիմում (էնդոկարդիտի թիմ) քննարկումը կարևոր է վարումն օպտիմալացնելու և կանխատեսումը բարելավելու համար: Մասնավորապես՝ դա հնարավորություն է տալիս արագ բացահայտելու սուր սրտային անբավարարության և/կամ գլխուղեղային էմբոլիայի մեծ վտանգի ենթակա հիվանդներին և ընտրելու փականների անհետաձգելի վիրահատության անհրաժեշտություն ունեցողներին: Էմբոլիայի մեծ վտանգի կանխատեսիչ գործոններն են վեգետացիայի չափն ու շարժունակությունը, դրա տեղակայումը միտրալ փականի վրա և ոսկեգույն ստաֆիլոկոկով հարուցված ՎԷ-ն: Նյարդաբանական բարդության առաջացումը պահանջում է մանրակրկիտ գնահատում՝ հաշվի առնելով արյունազեղումային բաղադրիչի առկայության պարագայում փականի վիրահատությամբ ախտահարումը վատթարացնելու վտանգը: Հակաբիոտիկաբուժման ֆոնին պահպանվող սեպսիսը պետք է հանգեցնի էնդոկարդիտի տեղային տարածման կամ արտասրտային էմբոլիկ օջախների որոնմանը:
Հիմնաբառեր. էնդոկարդիտ:
Հոկտեմբեր 2024
La revue du praticien n° Tome 74 / n° 14 PDF