Հակաբիոտիկաբուժման պատշաճ կիրառությունը հիվանդանոցներում 34

Philippe Lesprit, Patricia Pavese.
Ամփոփագիր
Հիվանդանոցներում հակաբիոտիկների պատշաճ կիրառության ծրագրերը այդ դեղամիջոցների արդյունավետության պահպանման ընդհանուր համակարգի մասն են կենդանական և մարդկային աշխարհում, վերջինի դեպքում՝ բուժսպասարկման երեք համակարգերում (ամբուլատոր, հիվանդանոցային և բժշկա-սոցիալական հաստատություններ): Խոսքն այս արժեքավոր դեղամիջոցների ավելի տեղին ու ավելի քիչ նշանակման մասին է՝ դրանց արդյունավետությունը պահպանելու նպատակով՝ հարգելով հստակ սահմանված կանոնները (ճիշտ ցուցում, վարակի փաստագրում, դեղամիջոցի համապատասխանեցված ընտրություն, հնարավոր ամենակարճատև բուժում): Ֆրանսիայում ավելի քան 20 տարի առաջ հիվանդանոցներում նախաձեռնված՝ հակաբիոտիկների պատշաճ կիրառության ծրագրերի իրականացումը հնարավորություն է տվել որոշակի առաջընթաց արձանագրելու, որը, սակայն, դեռևս անբավարար է՝ համեմատած այլ եվրոպական երկրների իրավիճակի հետ։ Մասնավորապես՝ հաջողությամբ են պսակվել ախտորոշման և բուժման բարելավմանն ուղղված կրթական և աջակցության միջոցառումները՝ հակաբիոտիկաբուժման բազմաբնագավառային թիմերի ստեղծմամբ: Սակայն հակաբիոտիկների պատշաճ կիրառությունն ու արդյունավետության պահպանումը չեն կարող մնալ միայն այս թիմերի ուսերին, և առողջապահական համակարգի բոլոր շահագրգիռ կողմերը պետք է ներգրավվեն՝ վերապատրաստվելով ու կիրառելով պատշաճ կիրառության կանոնները:
Դեկտեմբեր 2024
La revue du praticien n° Tome 74 / n° 15 PDF