Ծխախոտի նկատմամբ կանանց թոքերի առանձնակի զգայունակությունը՝ ԹՔՕՀ-ի օրինակով 64

Gérard Peiffer, Michel Underner, Jean Perriot, Chantal Raherison-Semjen.
Ամփոփագիր
Կանայք ավելի շատ են ենթակա ծխելու վնասակար հետևանքներին, քան տղամարդիկ, նույնիսկ՝ չափավոր ծխելու դեպքում, և այս խոցելիությունը սկսվում է մանկությունից: 2019-2021 թվականներին Ֆրանսիայում ծխելու տարածվածությունն աճել է կանանց որոշակի տարիքային խմբերում: Ծխելու հետևանքները արտահայտվում են թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությամբ (ԹՔՕՀ), որն ավելի վաղ և ավելի ծանր է զարգանում կանանց պարագայում, նույնիսկ՝ ծխախոտի մեղմ ծխելու դեպքում, որը հաճախ հանգեցնում է ուղեկցող հիվանդությունների, ինչպիսիք են օստեոպորոզը և տագնապային-ընկճախտային խանգարումները: Մի քանի գործոններ՝ մեխանիկական, գենետիկական, հորմոնային և բորբոքային, բացատրում են կանանց թոքերի խոցելիությունը ծխելու նկատմամբ: Կանանց շրջանում ծխելը դադարեցնելուն ուղղված վարումը պահանջում է սեռային առանձնահատկությունները հաշվի առնող հատուկ մոտեցում՝ ներառյալ ԹՔՕՀ-ի վաղ հայտնաբերումը և ծխելը դադարեցնելու համապատասխան մեթոդները:
Դեկտեմբեր 2024
La revue du praticien n° Tome 74 / n° 15 PDF