Կոնքա-շեքային քրոնիկական ցավերի համաճարակաբանությունը 20

Solène Gouesbet, Marina Kvaskoff.
Ամփոփագիր
Գրականության մեջ կոնքա-շեքային քրոնիկական ցավերի (ԿՇՔՑ) տարածվածության վերաբերյալ տվյալները մեծապես տարբերվում են՝ սահմանումների տարատեսակության և հետազոտված բուժառուների խմբերի բազմազանության պատճառով: Կանանց պարագայում գնահատականները տատանվում են 2,1%-ից մինչև 30,9%՝ կախված հետազոտությունից, իսկ 2021 թվականի ֆրանսիական հետազոտությունը ԿՇՔՑ տարածվածությունը գնահատել է 17,3%։ Տղամարդկանց շրջանում ԿՇՔՑ տարածվածության վերաբերյալ կոնկրետ տվյալներ չկան, թեև շագանակագեղձի քրոնիկական բորբոքման տարածվածությունը գնահատվել է 2,2%-ից մինչև 12,2%: ԿՇՔՑ հաճախականությունը մեծապես թերագնահատված է։ 1999 թվականի միայն մեկ հետազոտություն է արձանագրել ժամանակի ընթացքում համեմատաբար կայուն հաճախականություն՝ ամեն ամիս միջինը 1,58 կին՝ 1000 կնոջ հաշվով։ Բացի դրանից՝ 2005 թվականի հետազոտությունը դիտարկել է շագանակագեղձի քրոնիկական բորբոքման 3,30 դեպք մեկ տարի հսկողության տակ գտնված 1000 տղամարդկանց շրջանում: ԿՇՔՑ հաճախականությունն ավելի լավ նկարագրելու համար անհրաժեշտ են ավելի թարմ տվյալներ։ Վերջապես, ինչ վերաբերում է համակցված գործոնների հետազոտությանը, դրանց մեծ մասը երկու սեռերի համար էլ հոգեբանական են (ընկճախտ և տագնապ) և կանանց պարագայում կապված են բռնության (մասնավորապես՝ սեռական և ֆիզիկական) նախադեպերի հետ։
Հիմնաբառեր. կոնքային ցավ, շեք:
Հունիս 2025
La revue du praticien n° Tome 75 / n° 17 PDF