Ցավոտ միզապարկի համախտանիշ 36

Shahed Borojeni, Benoit Peyronnet.
Ամփոփագիր
Ցավոտ միզապարկի համախտանիշը (ՄՑՀ) հաճախ զուգակցվում է կոնքի այլ ցավային համախտանիշների հետ և սահմանվում է որպես միզապարկի հետ կապված քրոնիկական ցավի կամ անհարմարավետության զգացողություն, որը համակցվում է միզարձակման խանգարումների այլ ախտանշանների հետ, ինչպիսիք են հաճախամիզությունը (պոլակիուրիա) կամ անընդհատ միզելու ցանկությունը՝ օրգանական հիվանդության բացակայության պայմաններում: ՑՄՀ-ն ավելի հաճախ ախտահարում է կանանց։ Կլինիկական գնահատումը ներառում է միզարձակման օրագիր և կյանքի որակի վրա ազդեցությունը չափող միօրինականացված հարցաթերթիկներ: Առանցքային հետազոտությունը ցիստոսկոպիան է՝ տեղային կամ ընդհանուր անզգայացման ներքո, որը հնարավորություն է տալիս բացառելու միզապարկի ուռուցք տարբերակիչ ախտորոշումը և ՑՄՀ-ը դասակարգելու երկու նոզոլոգիական միավորի կամ ֆենոտիպի՝ գերզգայունացած միզապարկ՝ առանց միզապարկի պատի ախտահարման, և «ինտերստիցիալ ցիստիտ»՝ առպատային ախտահարումով, որը բնութագրվում է առանձնահատուկ հյուսվածաբանական և երբեմն էնդոսկոպիկ ախտահարումների առկայությամբ, ինչպիսիք են Հաների խոցերը։ Այս երկու հիվանդությունների ախտաֆիզիոլոգիան տարբեր է և ընդգրկում է բազմաթիվ գործոններ, ինչպիսիք են բորբոքումը, աուտոիմունությունը, վարակները, շրջակա միջավայրը, ուրոթելային պատնեշի գործառույթի խանգարումը, կոնքի կամ կենտրոնական զգայունացումը և արտամիզապարկային խանգարումները։ ՑՄՀ-ը պահանջում է համապարփակ և բազմաբնագավառային վարում։ Բուժման առաջին շարքը սովորաբար ներառում է ցիստոսկոպիա՝ ջրընդլայնմամբ (հիդրոդիստենզիա)՝ առպատային ձևերի դեպքում, ամիտրիպտիլինի ընդունում, ֆիզիոթերապիա, սննդային ռեժիմ և ՆԱԷԽ (նյարդերի անդրմաշկային էլեկտրախթանում): Հիմքում ընկած մեխանիզմների ավելի լավ ըմբռնումը հնարավորություն կընձեռի առաջարկելու ավելի անհատականացված բուժում՝ ՑՄՀ-ի ֆենոտիպին համապատասխան։
Հիմնաբառեր. կոնքային ցավ:
Հունիս 2025
La revue du praticien n° Tome 75 / n° 17 PDF