Նեյրոպաթիկ ցավի կառավարում. պետք չէ հուսալքվել 12

Emmanuel Nolot, Xavier Moisset, Nadine Attal.
Ամփոփագիր
Նեյրոպաթիկ ցավը նշանակալի մարտահրավեր է, մասնավորապես՝ ախտորոշման և բուժում նախաձեռնելու առումով: Այս հոդվածը մատուցում է դրա սահմանման, համաճարակաբանության և տարածված պատճառների մանրակրկիտ շարադրանք: Ժամանակակից ախտորոշիչ գործիքակազմը, օրինակ՝ ՆՑ4 (DN4) հարցաշարը, շատ օգտակար է առօրյա կլինիկական պրակտիկայում: Առաջին շարքի բուժամիջոցներ են հակաընկճախտային (դուլոքսետին, ամիտրիպտիլին) և հակաէպիլեպտիկ (գաբապենտին, պրեգաբալին) դեղամիջոցները: Քննարկվում են նաև բուժման ոչ դեղորայքային եղանակները, այդ թվում՝ ֆիզիոթերապիան, հարմարեցված ֆիզիկական ակտիվությունը և հոգեբանական աջակցությունը: Բազմաբնագավառային մոտեցումը վճռորոշ է արդյունավետ կառավարման համար, մինչդեռ բարդ կամ բուժման չենթարկվող դեպքերում խորհուրդ է տրվում ուղեգրել ցավի մասնագետների մոտ: Այս ռազմավարությունները որդեգրելով՝ ընտանեկան բժիշկները կարող են զգալիորեն թեթևացնել նեյրոպաթիկ ցավերով տառապող հիվանդների վիճակը՝ այդպիսով բարելավելով նրանց կյանքի որակը և կրճատելով առողջապահական համակարգի բեռը
Հիմնաբառեր. նեյրոպաթիկ ցավ:
Նոյեմբեր 2025
La revue du praticien n° Tome 75 / n° 18 PDF