Գործառութային նյարդաբանական խանգարումներ 60

Béatrice Garcin.
Ամփոփագիր
Գործառութային նյարդաբանական խանգարումները (ԳՆԽ) բնութագրվում են գլխուղեղի նեյրոնային ցանցի գործառութային խանգարմամբ պայմանավորված ախտանշաններով, որոնք հաճախ հարուցվում են ֆիզիկական և/կամ հոգեբանական վնասող գործոններով՝ խոցելի անհատների շրջանում։ Դրանք ներառում են շարժողական խանգարումներ, գործառութային դիսոցիատիվ նոպաներ, ինչպես նաև խոսքի խանգարումներ ու զգայական անբավարարություններ։ ԳՆԽ-ները նյարդաբանական խորհրդատվությունների 15%-ի առարկան են, իսկ տարածվածությունը գնահատվում է 0,5-1 դեպք՝ 1000 բնակչի հաշվով։ Ախտորոշումը հիմնվում է ՀԽԱՎՁ-5- ՎՏ (DSM-5-T) չափանիշների և, մասնավորապես, դրական կլինիկական նշանների որոնման վրա։ Պատկերային հետազոտությունները բացահայտում են գլխուղեղի գործառութային խանգարումներ։ Վարումը պահանջում է ախտորոշման մասին հստակ հաղորդում և բազմաբնագավառային մոտեցում, որն ընդգրկում է կինեզիթերապիա և հոգեթերապիա։ Վտանգի նախահակվածություն ձևավորող, հրահրող և կայունացնող գործոնների բացահայտումն ու բուժումը վճռորոշ նշանակություն ունեն հիվանդի խոցելիությունը նվազեցնելու համար։
Նոյեմբեր 2025
La revue du praticien n° Tome 75 / n° 18 PDF