Վիրուսային հեպատիտները և հղիությունը 71

Imane Ben M'Barek ,  Jeanne Sibiude ,  Élise Bouthry .
Ամփոփագիր
Հղիության ընթացքում մանկաբարձական բարդությունների և մորից երեխային վիրուսի փոխանցման վտանգները տարբեր են՝ կախված վիրուսային հեպատիտի տեսակից: Հեպատիտ A-ն, որը փոխանցվում է էնտերալ ճանապարհով, սովորաբար թեթև ընթացք ունի, բայց կարող է մեծացնել մանկաբարձական բարդությունների վտանգը: Հեպատիտ B-ն՝ ամենատարածված տեսակը, կարող է մորից փոխանցվել երեխային, հիմնականում՝ ծննդաբերության ժամանակ: Դրա վարումը ներառում է նախածննդաբերական սքրինինգ և հակավիրուսային բուժում՝ ուղղահայց փոխանցումը կանխելու համար: Հեպատիտ C-ն հիմնականում փոխանցվում է արյան միջոցով: Հեպատիտ D-ն առաջացնում է  գերվարակ հեպատիտ B-ի վիրուսակիրների շրջանում, և հղիության ընթացքում դրա բուժումը սահմանափակ է: Հեպատիտ E-ն, որը տարածված է ցածր կենսամակարդակ ունեցող երկրներում, ծանր ընթացք ունի, հատկապես՝ երրորդ  եռամսյակում, և կարող է հանգեցնել կայծակնային հեպատիտի: Այս բոլոր վիրուսների պարագայում մորից երեխային փոխանցումը հազվադեպ է, և կրծով կերակրումը հաճախ թույլատրվում է:
Ապրիլ 2026
La revue du praticien n° Tome 76 / n° 19 PDF