Գլխուղեղի խթանման մեթոդներ հոգեբուժության մեջ 76

Océane Dufrenne ,  Charles Laidi .
Ամփոփագիր
Հոգեբուժական խանգարումները բժշկի դիմելու հաճախակի շարժառիթ են՝ ընտանեկան բժշկի խորհրդատվությունների 15%-ը: Որոշ հիվանդներ ունենում են ծանր, այսինքն՝ նրանց գործունեության վրա զգալի ներգործություն ունեցող խանգարումներ, ոմանք էլ՝ բուժակայուն խանգարումներ, այսինքն՝ բավարար կերպով չեն արձագանքում արդյունավետ չափաբաժիններով և բավարար տևողությամբ նշանակված հակաընկճախտային բուժման երկու կուրսի։ Որոշ ախտանշաններ դժվար են ենթարկվում դեղորայքային բուժման: Դեղորայքային բուժամիջոցները համակարգային ազդեցության պատճառով հիվանդների շրջանում կարող են առաջացնել նյութափոխանակային կամ նյարդաբանական անցանկալի հետևանքներ։ Գլխուղեղի խթանումը նոր բուժական մոտեցում է, որն օջախային ազդեցության շնորհիվ հնարավորություն է տալիս սահմանափակելու համակարգային անցանկալի հետևանքները։ Ֆրանսիայում գլխուղեղի խթանման տարբեր եղանակներ կիրառվում են կլինիկական պրակտիկայում (էլեկտրացնցումային բուժում) կամ հետազոտությունների շրջանակում (կԱՄԽ՝ անդրգանգային մագնիսական կրկնական խթանում, ՀՀԱԽ՝ հաստատուն հոսանքով անդրգանգային խթանում, ԳԽԽ՝ գլխուղեղի խորանիստ խթանում և ԹՆԽ՝ թափառող նյարդի խթանում):
Ապրիլ 2026
La revue du praticien n° Tome 76 / n° 19 PDF