Սահմանային անձնային խանգարում 81

Deborah Ducasse ,  Émilie Olié .
Ամփոփագիր
Սահմանային անձնային խանգարումը (ՍԱԽ) հաճախադեպ հիվանդություն է, ախտահարում է ընդհանուր բնակչության 2-6%-ին, մեծ տարածվածություն ունի հոգեբուժական  օգնության դիմողների շրջանում: Բնութագրվում է հույզերի, փոխհարաբերությունների անկայունությամբ և իմպուլսիվությամբ, որոնք հաճախ համակցվում են ինքնասպանական վարքի և ուղեկցող խանգարումների հետ (տագնապ, ընկճախտ, կախվածություններ): Այս խանգարման ըմբռնումը հենվում է փոխհարաբերություններում գերզգայունության հայեցակարգի վրա, որն արմատացած է խաթարված ինքնապատկերացման մեջ: Կենսա-հոգեբանա-սոցիալական մոտեցումը ՍԱԽ-ի ծագումը բացատրում է գենետիկական խոցելիության և մանկական տարիքում հույզերի արժեզրկման (հոգեցնցումներով սաստկացած) փոխգործակցությամբ: Վարումը հիմնականում հենվում է ճանաչողական-վարքային բուժման (ՃՎԲ) վրա, ինչպիսին դիալեկտիկական վարքային բուժումն է (ԴՎԲ), որը նպաստում է հույզերի կարգավորմանը և ինքնավնասման վարքի նվազմանը: Թեև դեղորայքային բուժումները սահմանափակ են,  դրանք կարող են թեթևացնել ՍԱԽ-ի որոշ բաղադրիչներ, սակայն անհրաժեշտ է զգուշավոր նշանակում, հատկապես՝ բենզոդիազեպինների պարագայում:
Ապրիլ 2026
La revue du praticien n° Tome 76 / n° 19 PDF