Նյութափոխանակային ստեատոհեպատիտ, համաճարակաբանություն և սահմանումներ՝ ստեատոզից մինչև ցիռոզ 14

Raluca Pais.
Ամփոփագիր
Գիտական ընկերակցությունների՝ վերջերս առաջարկած եզրաբանական փոփոխությամբ՝ ԼՈԱՃՀ (լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն) եզրը փոխարինվում է ՆՀԼՍՀ (նյութափոխանակային գործառույթի խանգարման հետ համակցված՝ լյարդի ստեատոզային հիվանդություն) եզրով։ Ֆրանսիայում նյութափոխանակային ստեատոզի տարածվածությունը 18,2% է, և այն ավելի մեծ է վտանգի ենթակա խմբերում (գիրություն, շաքարային դիաբետ կամ տրանսամինազների բարձր մակարդակ): ՆՀԼՍՀ-ով տառապող հիվանդների մոտավորապես 25%-ն ունենում է լյարդի բորբոքում՝ լյարդաբջիջների ախտահարմամբ, որը ներկայումս կոչվում է ՆՀՍՀ (նյութափոխանակային գործառույթի խանգարման հետ համակցված ստեատոհեպատիտ)՝ նախկին ՈԱՍՀ (ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտ) եզրի փոխարեն։ ՆՀՍՀ-ն ուղեկցվում է ընդհանուր մահացության զգալի աճով, ինչը պայմանավորված է հյուսվածաբանական ախտահարումների ծանրությամբ և, մասնավորապես, ցիռոզով։ Ցիռոզը զարգանում է ՆՀՍՀ-ով հիվանդների 15–30%-ի շրջանում, սովորաբար՝ ավելի մեծ տարիքում, քան լյարդի այլ քրոնիկական հիվանդությունների դեպքում՝ ֆիբրոզի ավելի դանդաղ խորացման պատճառով։ Ներառված լինելով նյութափոխանակային համախտանիշի և ինսուլինակայունության ներգործության շղթայում՝ հիվանդության խորացումն ախտահարում է լյարդը (ֆիբրոզի խորացում, ցիռոզի զարգացում), բայց նաև՝ ենթարկում արտալյարդային բարդությունների (սիրտ-անոթային, նյութափոխանակային և ուռուցքային հիվանդություններ) զգալի վտանգի։
Սեպտեմբեր 2026
La revue du praticien n° Tome 76 / n° 20 PDF