Ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտի ախտորոշումը 19

Lucia Parlati, Charlotte Mouliade, Stanislas Pol.
Ամփոփագիր
Նյութափոխանակային գործառույթի խանգարման հետ համակցված լյարդի ստեատոզային հիվանդությունը (ՆՀԼՍՀ) համակարգային հիվանդության շրջանակում լյարդի ախտահարում է: Ախտորոշման գործընթացը ներառում է լյարդի ստեատոզի բացահայտումը, ստեատոզի այլ պատճառների բացառումը և լյարդի ֆիբրոզի գնահատումը: Ուղեկցող հիվանդությունները (գիրություն, 2-րդ տիպի շաքարային դիաբետ, դիսլիպիդեմիա, զարկերակային գերճնշում, քնի ապնոեի համախտանիշ, սիրտ-անոթային և ներզատական համակարգի հիվանդություններ) հարկավոր է հետազոտել և հսկողության տակ առնել ախտորոշման պահին: Սովորական հետազոտությունները (ՖԻԲ-4, էլաստոմետրիա) սովորաբար բավարար են լինում հասարակ ստեատոզը ստեատոհեպատիտից տարբերակելու և պարզեցված (ընտանեկան բժշկի հսկողություն) կամ մասնագիտացված բազմաբնագավառային բուժման ընթացքը սահմանելու համար: ՆՀԼՍՀ-ի հետ կապված հիվանդացության և մահացության աճը հիմնավորում է դրա սքրինինգի, ախտորոշման հաստատման, լյարդի հիվանդության ծանրության աստիճանի գնահատման և հիվանդության փուլին համապատասխան հսկողության անհրաժեշտությունը։
Սեպտեմբեր 2026
La revue du praticien n° Tome 76 / n° 20 PDF