Որովայնային աորտայի անևրիզմաների բուժումը 34

Salma El Batti, Iannis Ben Abdallah.
Ամփոփագիր
Որովայնային աորտայի անևրիզման այդ անոթի մշտական լայնացումն է ավելի քան 30 մմ տրամագծով։ Այն կարող է լինել ճիշտ ենթաերիկամային հատվածում կամ տեղակայված մարսողական և երիկամային զարկերակների ծագման մասում (բարդ անևրիզմա)։ Ախտորոշելիս հիմնականում հարկավոր է որոնել անևրիզմային հիվանդության երկրորդային տեղակայում (կրծքային աորտա, ծնկափոսային զարկերակ), ինչպես նաև աթերոմատոզային հիվանդության այլ դրսևորումներ։ Անևրիզայի բնական զարգացումը պատռվածքն է, որի ծանրությունը պահանջում է կանխարգելող և ընտրողական վիրահատություն, երբ անևրիզմայի չափը 55 մմ և ավելի է կամ արագ է մեծանում։ Անհրաժեշտ է անևրիզմայի տրամագծի կանոնավոր հսկողություն դոպլեր ուլտրաձայնային հետազոտության միջոցով, երբ դրա չափը փոքր է 45 մմ-ից, իսկ այդ շեմից մեծ ցուցանիշների դեպքում՝ ՀՇ-անոթագրում և անոթային վիրաբույժի խորհրդատվություն։ Երկու հնարավոր վիրաբուժական միջամտություններն են՝ բաց վիրահատությամբ անևրիզմայի հեռացումը կամ արյան շրջանառությունից անևրիզմայի մեկուսացումը ներանոթային պրոթեզով (ստենտով)․անևրիզմայի անատոմիան և ուղեկցող հիվանդությունները սահմանում են վիրահատության մեթոդի ընտրությունը։
Նոյեմբեր 2021
La revue du praticien n° Tome 71 / n° 1 PDF