Առաջնային լեղային խոլանգիտ 45

Pierre-Antoine Soret, Olivier Chazouillères, Christophe Corpechot.
Ամփոփագիր
Առաջնային լեղային խոլանգիտը (կամ նախկինում՝ առաջնային լեղային ցիռող [ԱԼՑ]) ամենատարածված լեղականգային քրոնիկական հիվանդությունն է՝ ենթադրաբար, աուտոիմուն։ Բնութագրվում է մանր լեղուղիների բորբոքմամբ և խորացող կազմաքանդմամբ, և եթե այն չբուժվի՝ զարգանում է լյարդի ֆիբրոզ, այնուհետև՝ ցիռոզ։ Հիմնականում ախտահարում է 40 տարեկանից բարձր տարիքի կանանց (դեպքերի 90 %-ը)։ Ի հայտ եկող կլինիկական նշանները (քոր և ընդհանուր հոգնածություն) անկայուն են և քիչ առանձնահատուկ։ Ախտորոշումը հիմնվում է քրոնիկական կենսաբանական լեղականգի համակցության (հիմնային ֆոսֆատազի (ՀՖ) և գամմագլուտամիլտրանսպեպտիդազի (ԳԳՏ) միաժամանակյա աճ) և առանձնահատուկ հակամարմինների (մասնավորապես՝ 2-րդ տիպի հակամիտոքոնդրիումային) առկայության վրա։ Էտալոնային դեղամիջոցը ուրսոդեզօքսիլեղաթթուն (ՈՒԴԼԹ) է, որը զգալիորեն բարելավել է ԱԼԽ-ի կանխատեսումը։ Հիվանդների 30-40%-ի մոտ կենսաբանական պատասխանը ՈՒԴԼԹ-ին անբավարար է, և անհրաժեշտ են բուժման լրացուցիչ մեթոդներ, որոնք ներկայումս ներառում են օբետիլեղաթթու և ֆիբրատներ։
Նոյեմբեր 2021
La revue du praticien n° Tome 71 / n° 1 PDF