Կրծքի երեխայի սնունդը. ինչպես ընտրել մանկական կաթը 14

Olivier Mouterde.
Ամփոփագիր
Կրծքի երեխաների կերակրումը վճռորոշ նշանակություն ունի ոչ միայն լավ սնուցման, օպտիմալ զարգացման ու աճի համար, այլև, որոշ չափով, ապագայում առողջության համար։ Կրծքով կերակրումն ակներևաբար լավագույն ընտրությունն է, սակայն, գործնական և կանխարգելիչ տեսանկյուններից, կարող է ուղեկցվել երեխայի համար անհրաժեշտ բաղադրիչների պակասով, թունավորումների և վարակների վտանգով։ Որպես կրծքի կաթի փոխարինող՝ կաթնասունների կաթը պիտանի չէ: Նույնը վերաբերում է երեխայի համար չնախատեսված բուսահյութերին, որոնք կարող են լուրջ անբավարարությունների հանգեցնել։ Բազմաթիվ հասանելի մանկական խառնուրդներից մինչև 1 տարեկան առողջ երեխայի համար ընտրություն կատարելիս հիմնական չափանիշը պետք է լինի արախիդոնաթթվի առկայությունը, միացություն, որը, ըստ եվրոպական կանոնակարգի, պարտադիր չի համարվում։ Ներկայումս գոյություն չունի ընտրության այլ չափանիշ, որի օգուտը կրծքի բոլոր երեխաների համար ամբողջությամբ ապացուցված լինի։ Հակառեֆլյուքսային կաթերն օգտակար են ռեֆլյուքսի ժամանակ, իսկ առանց կաթնաշաքարի (լակտոզա) կաթերը՝ ծանր և երկարատև փորլուծության։ Խորը հիդրոլիզի ենթարվված կաթնախառնուրդները և բրնձի հիմքով խառնուրդները կիրառվում են կովի կաթի նկատմամբ ալերգիայի դեպքում, իսկ այդ երկու փոխարինիչների նկատմամբ ալերգիայի պարագայում այլընտրանք են ամինաթթուների խառնուրդները։
Հունվար 2022
La revue du praticien n° Tome 71 / n° 3 PDF