Բորելիոզներ և կրկնվող տենդեր 51

Alice Raffetin, Solène Patrat-Delon, Céline Cazorla, Pierre Tattevin, Carole Eldin.
Ամփոփագիր
Կրկնվող բորելիոզները (ԿԲ) կամ կրկնվող տենդերը հարուցվում են Borrelia ցեղի, սպիրոխետների ընտանիքի բակտերիաներով, որոնք փոխանցվում են մարդուն հոդվածոտանիների միջոցով (մարմնի ոջիլներ, փափկամարմին տզեր, կարծրամարմին տզեր՝ մի տեսակի համար)։ Ոջիլներով փոխանցվող ԿԲ-ն «աշխարհաքաղաքացի» է, տարածվում է խոշոր ճգնաժամերի համատեքստում (մարդկանց կուտակումներ, անբարենպաստ սանիտարական պայմաններ, պարենային ճգնաժամ և այլն) ի հայտ եկող համաճարակների ժամանակ։ Տզերով փոխանցվող ԿԲ-ների տարածաշրջանային բաշխվածությունը կախված է դիտարկվող բորելիայից և փոխանցող տզի աշխարհագրական տարածվածությունից։ Ինկուբացիոն շրջանը 3-20 օր է։ Առաջին տենդային փուլը տևում է 3 օր (1-14 օր), դրան հաջորդում է ապիրեքսիայի փուլը՝ այլ կլինիկական նշանների պահպանմամբ (մաշկացան, կետային արյունազեղումներ (պետեխիաներ), ուժեղ գլխացավ, գրգռվածություն, հոդացավ և մկանացավ, որովայնային ցավ, սրտխառնոց/փսխում և այլն)։ Տենդի կրկնությունների պարբերականությունը միջինը 7 օր է։ Արյան մեջ բակտերիաների քանակը մեծ է տենդային սրացումների ժամանակ, ինչը հնարավորություն է տալիս ախտորոշելու հիվանդությունը մանրադիտակով անմիջական հետազոտության միջոցով, բորելիաներ հայտնաբերող ՊՇՌ-ով կամ հատուկ միջավայրի ցանքսով, երբ դա հնարավոր է։ Բուժումը հիմնված է դոքսիցիկլինի վրա, բացառությամբ նյարդաբանական ձևերի (ցեֆտրիաքսոն)։ Մահացությունը տատանվում է 2-5% սահմանում՝ կախված հարուցող բորելիայից։ Զարգացումը բուժումից հետո հիմնականում բարենպաստ է։
Հունվար 2022
La revue du praticien n° Tome 71 / n° 3 PDF