Բազմակի միելոմայի բուժման նոր մեթոդներ 6

Anaïs Schavgoulidze, Aurore Perrot.
Ամփոփագիր
Բազմակի միելոման արյան երկրորդ ամենատարածված հիվանդությունն է արևմտյան երկրներում: Բուժական զինանոցի զարգացումը զգալիորեն բարելավել է հիվանդների կանխատեսումը: 2000-ականների սկզբին ինքնափոխպատվաստումները, իմունամոդուլացնող դեղամիջոցների և պրոթեոսոմային արգելակիչների ներդրումը, անկասկած, փոխել են հիվանդության դեմքը: Վերջին տասնամյակը բացել է նոր դարաշրջան՝ թիրախային բուժում՝ CD38-ի նկատմամբ հակամարմիններոի գլխավորությամբ, իսկ վերջերս՝ CAR-T բջիջների և երկառանձնահատուկ հակամարմինների ի հայտ գալը: Բարելավված ապրելիության պայմաններում ներկայումս առաջնային մտահոգություն են դարձել կյանքի որակը, ինչպես նաև անհատականացված բուժումը (հարմարեցված ցիտոգենետիկական ռիսկին կամ բուժման արձագանքին [նվազագույն մնացորդային հիվանդություն])՝ կանխատեսման հետերոգենությունը նվազեցնելու նպատակով:
Հիմնաբառեր. բազմակի միելոմա:
Սեպտեմբեր 2022
La revue du praticien n° Tome 72 / n° 6 PDF