Ծխախոտն ու դրա արդյունաբերությունը ոչ բնականոն երևույթ համարելը` շահավետ մոտեցո՞ւմ 13

Ellen de Guiran, Thomas Daniel, Marion Catellin, Loïc Josseran.
Ամփոփագիր
Այսպես կոչված` «ապաբնականոնացման» մոտեցումը հետզհետե ամրապնդում է իր դիրքերը ծխելու դեմ պայքարում: Լինելով ազդեցության տարատեսակ գործնական ուղղությունների ամբողջություն` այս ռազմավարությունն այլևս չի սահմանափակվում առողջապահական և ծխելու հետ կապված անհատական հետևանքներով, այլ վերսկսում է հակածխախոտային պայքարը՝ որպես սոցիալական հիմնախնդիր: Խոսքը ծխախոտային արդյունաբերության ազդեցությանը հակադրվելու մասին է` դրա գործունեության սոցիալական հետևանքները (մարդու իրավունքների խախտումներ, շրջակա միջավայրի վիճակի վատթարացում, տնտեսական և սոցիալական անհավասարության խորացում), որոնք մինչ օրս հասարակության լայն շերտերին անհայտ են եղել, նույն գործիքակազմի միջոցով լուսաբանելով: Ապաբնականոնացումը տարբերվում է նախկինում իրականացված գործողություններից: Այս հայեցակարգը, որի հիմնադիրն են համարվում ամերիկյան երեք ծրագրեր, վերջերս դիտարկվում և կիրառվում է նաև Ֆրանսիայում Ծխախոտի դեմ միության կողմից:
Սեպտեմբեր 2022
La revue du praticien n° Tome 72 / n° 6 PDF