Ամփոփագիր
SARS-COV-2-ը դրական բևեռայնությամբ, չհատվածավորված, գծաձև միաշղթա ՌՆԹ պարունակող պատյանավոր վիրուս է: Պատյանը կրում է Spike (S) սպիտակուցը, որը թիրախային բջջի վրա ճանաչում է ACE2 ընկալիչը և ապահովում վիրուսի ներթափանցումը։ Գենետիկական հսկա բազմազանության հիմքում ընկած են S սպիտակուցի մեծաթիվ մուտացիաները, որոնք ներգրավված են տեսակի պատնեշի հաղթահարման և չեզոքացնող հակամարմիններից խուսափելու գործընթացի մեջ։ Վիրուսի փոխանցման հիմնական եղանակը շնչառականն է։ Վիրուսը սկսում է կրկնապատկվել վարակելուց քսանչորս ժամ հետո, իսկ վիրուսային ՌՆԹ-ն հայտնաբերվում է ուղիղ ախտորոշման մեթոդներով. էտալոնային մեթոդ է համարվում քիթ-ըմպանային նմուշառման ՀՏ-ՊՇՌ-ն։ Սքրինինգն ընդլայնելու նպատակով մշակվել են թքի նմուշառումների ՀՏ-ՊՇՌ և հակագենային թեստեր։ Հիվանդների մեծամասնության մոտ 10-15 օրվա ընթացքում առաջանում են առանձնահատուկ հակամարմիններ, որոնք կարելի է հայտնաբերել շճաբանական մեթոդներով․ խորհուրդ է տրվում համատեղել երկու տիպի`N (նուկլեոկապսիդային) և S սպիտակուցների նկատմամբ հակամարմինների որոնումը։ Վիրուսային գենոմն օժտված է մեծ ճկունությամբ (պլաստիկությամբ), և 2020 թ․ ամառվանից ի հայտ են եկել շտամներ: Գոյություն ունեն մի քանի դասակարգումներ, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության դասակարգումը, որը յուրաքանչյուր շտամ անվանում է հունարեն տառով: Իսկ «Հանրային առողջություն Ֆրանսիա»-ն գործի է դրել համաճարակաբանական հսկողության համակարգ՝ կիրառելով թիրախային մուտացիաների որոնման և նուկլեոտիդային հաջորդականության որոշման (սեքվենավորում) մեթոդներ։
Սեպտեմբեր 2022
La revue du praticien n° Tome 72 / n° 6 PDF