Նախնական քիմիաթերապիայի դերը ուղիղ աղու քաղցկեղի բուժման ընթացքում 31

Jean-Baptiste Bachet.
Ամփոփագիր
Ուղիղ աղու՝ տեղային տարածում ունեցող քաղցկեղով հիվանդներին մինչվիրահատական ռադիոթերապիա նշանակելը և ուղիղ աղու հատումը՝ այն շրջապատող բջջանքի ամբողջական հեռացմամբ, նվազեցնում են ախտակրկնության վտանգը ուռուցքի տեղային և մոտակա հատվածներում: Սակայն բուժման այդ մեթոդները չեն նվազեցնում մետաստազների կրկնության վտանգը, իսկ հետվիրահատական քիմիաթերապիայի առավելությունները երբեք պաշտոնապես չեն ներկայացվել: Ուղիղ աղու ուռուցքի դեպքում քիմիաթերապիայի արդյունավետությունը, ինչպես նաև ուղիղ աղու հեռացմանը հաջորդող քիմիաթերապիայի իրականացման հետ կապված դժվարությունները հանգեցրել են նախավիրահատական քիմիաթերապիա ներառող բուժսխեմաների մշակման: III փուլի երկու հետազոտություն, որոնք գնահատում էին FOLFIRINOX-ով ինդուկցիոն քիմիաթերապիան՝ հետագա քիմիառադիոթերապիայով՝ մի դեպքում, և կարճատև ռադիոթերապիայով, ապա՝ամրապնդող քիմիաթերապիայով՝ երկրորդ դեպքում, իրենց հիմնական նպատակին ուղղված դրական արդյունք են գրանցել և բուժական նոր չափորոշիչներ են:
Մարտ 2022
La revue du praticien n° Tome 72 / n° 4 PDF