Ուղիղ աղու՝ ապաքինման նկատառումներով վիրահատված քաղցկեղ. հսկողություն, երկրորդային կանխարգելում, ուշ ի հայտ եկող բարդություններ 44

Côme Lepage.
Ամփոփագիր
Վերջին 30 տարիներին հաստ և ուղիղ աղիների քաղցկեղով հիվանդացությունն ավելացել է ավելի քան 50%-ով: Նույն ժամանակահատվածում մահացությունը մնացել է կայուն, ինչը բուժական զգալի առաջընթացի արտացոլումն է: Ուղիղ աղու քաղցկեղի՝ ապաքինման նկատառումներով վիրահատություն տարած հիվանդների հնգամյա զուտ ապրելիությունը տատանվում է 96%-ից՝ I փուլի դեպքում, մինչև 71%՝ III փուլի դեպքում: Նրանցից I փուլում գտնվողների համարյա 12%-ի, II փուլում գտնվողների 30%-ի և III փուլում գտնվողների 54%-ի մոտ վիրահատական միջամտությունից հետո 5 տարվա ընթացքում զարգանում է ոչ համաժամանակյա (մետաքրոն) քաղցկեղ կամ ի հայտ է գալիս ախտակրկնություն, որի մեծ վտանգը բարձրացնում է հետվիրահատական հսկողության հարցը՝ վաղ ախտակրկնությունների և բուժելի փուլում ոչ համաժամանակյա քաղցկեղի հայտնաբերման նպատակով: Ադենոմաներով տարեկան հիվանդացությունը ցածր է, իսկ ներլուսանցքային ախտակրկնությունների ու ոչ համաժամանակյա քաղցկեղի հավաքական վտանգը՝ շատ փոքր: Հետևաբար, ինտենսիվ էնդոսկոպիկ հսկողությունն անօգուտ է: Հեռադիր ախտակրկնությունների հետվիրահատական հսկողությունը վատ է համակարգված: Մինչդեռ, չնայած սահմանափակումներին, վերջերս իրականացված փորձարկումներն ու մետավերլուծությունները ցույց են տվել, որ կլինիկական հսկողության և լյարդի ու թոքերի պատկերային հետազոտության համադրումն ավելացնում է ապրելիությունը: Քաղցկեղա-սաղմնային հակագենի կոնցենտրացիայի որոշումը (ՔՍՀ) այլևս չի կիրառվում ապաքինման նկատառումներով հատումից հետո հսկողության ժամանակ: Ապագայի մարտահրավերները ենթադրում են կանխատեսումային սանդղակների հաստատում հսկողությունը ճշգրտելու նպատակով՝ հեռացված ուռուցքի մոլեկուլային բնութագրերին համապատասխան: Վերջապես, հետևանքների սքրինինգը և դրանց բուժումը ուղիղ աղու քաղցկեղի՝ ապաքինման նկատառումներով հատմանը հաջորդող հսկողության կարևոր տարրերն են, հատկապես՝ նախավիրահատական ռադիոթերապիա ստացած հիվանդների դեպքում:
Մարտ 2022
La revue du praticien n° Tome 72 / n° 4 PDF