Ուղիղ և հաստ և աղիների քաղցկեղի վտանգի և դրանից պաշտպանվելու գործոնները 63

Bernard Denis.
Ամփոփագիր
Ուղիղ և հաստ աղիների քաղցկեղի (ՈւՀՔ) առաջացման վրա շրջակա միջավայրը և վարքագիծն ավելի մեծ ազդեցություն ունեն, քան ժառանգականությունը: Մասնագիտական գործունեությամբ, աղտոտվածությամբ կամ անբարենպաստ սոցիալ-տնտեսական պայմաններով պայմանավորված ՈւՀՔ-ների մասնաբաժինը փոքր է: ՈւՀՔ վտանգի մակարդակները, որոնց վրա հիմնված են սքրինինգի ֆրանսիական խորհրդատվությունը, հնացած է և պետք է թարմացվի։ Կոլոնոսկոպիայի ժամանակ մասնահատված՝ մեկ կամ երկու չխորացած ադենոմա ունեցող բուժառուի մոտ ՈւՀՔ-ի առաջացման վտանգը փոքր է: ՈՒՀՔ-ի ավելցուկային վտանգը մեծ է այն դեպքում, երբ կան ընտանեկան նախադեպեր՝ ՈՒՀՔ ունեցող՝ մինչև 50 տարեկան առաջին աստիճանի մեկ ազգական կամ առաջին աստիճանի երկու ազգական՝ անկախ տարիքից։ ՈւՀՔ-ի ավելցուկային վտանգի աղբյուր հանդիսացող որոշ հիվանդություններ և իրավիճակներ, օրինակ՝ մուկովիսցիդոզը, ռադիոթերապիան և բուժված մանկական քաղցկեղը, նախկինում հաշվի չէին առնվում մասնագետների կողմից։ Ի լրումն Լինչի համախտանիշի (ԼՀ) և ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզի (ԸԱՊ)՝ նկարագրվել են ՈւՀՔ-ի շատ մեծ վտանգի հետ համակցված՝ ժառանգական նախահակվածության նոր համախտանիշներ՝ MUTYH-ով պայմանավորված ադենոմատոզ, MMR համակարգի կոնստիտուցիոնալ անբավարարության, Լինչանման (Lynch-like), PPAP և X համախտանիշները: Ուղիղ և հաստ աղիների քաղցկեղի կեսը կապված է վտանգի փոփոխվող գործոնների հետ, որոնք բխում են արևմտյան կենսակերպից՝ նստակյացություն, անառողջ սնունդ և գիրություն: Կենսակերպա-սննդակարգային խորհուրդները, որոնք նախատեսված են ՈւՀՔ-ի առաջնային կանխարգելումն ապահովելու համար, առանձնահատուկ դժվարություն չեն ներկայացնում՝ ֆիզիկական ակտիվություն (օրական առնվազն 30 րոպե), մարմնի զանգվածի ինդեքսի պահպանում 18-25 կգ/մ2, կարմիր մսի սահմանափակում (շաբաթական 500 գ), երշիկեղենի սահմանափակում (շաբաթական 150 գ), սննդային մանրաթելերի և կաթնամթերքի օգտագործման ավելացում, ալկոհոլի օգտագործման նվազեցում (առավելագույնը 2 բաժակ/օր, ոչ ամեն օր) և հրաժարում ծխախոտից։ Եվ վերջապես, դեռևս վաղ է ասպիրինը կիրառել որպես ՈւՀՔ-ի առաջնային կանխարգելման միջոց՝ բացի այն դեպքերից, երբ առկա է Լինչի համախտանիշ և սրտանոթային հիվանդության համակցված մեծ վտանգ:
Դեկտեմբեր 2022
La revue du praticien n° Tome 72 / n° 7 PDF