Ինչ ձեռնարկել հիշողության հետ կապված գանգատի դեպքում 46

Nicolas Villain.
Ամփոփագիր
Հիշողության հետ կապված գանգատը տարածված է ընդհանուր բնակչության շրջանում և կարող է լինել գլխուղեղի բնականոն ծերացման, անբուժելի նեյրոդեգեներատիվ հիվանդության կամ բուժելի ախտահարման հետևանք: Հետևաբար, ընտանեկան բժիշկների դերը շատ կարևոր է հնարավոր լրացուցիչ հետազոտությունների ուղղորդման հարցում։ Թերախտորոշումը, հատկապես՝ հաճախ կասկածվող պատճառային գործոնի անբուժելիությամբ պայմանավորված, հակասում է բոլոր արդի խորհրդատվություններին։ Հիշողության հետ կապված գանգատի հետ առերեսվելիս առաջնային օղակում խորհրդատվությունը հետապնդում է չորս նպատակ՝ ճանաչել ծանրության նշանները (կարմիր դրոշակներ) և ծանրության աստիճանը, ճանաչողական թեստերի միջոցով առարկայացնել ճանաչողական խանգարումը, որոնել համակցված նշանները և բացահայտել ակնառու, հաճախակի հանդիպող և բուժելի պատճառները։ Այս հոդվածը նախատեսված է որպես գործնական գործիք, որը համապատասխանում է 2018թ. նյարդաճանաչողական խանգարումների փուլային և անհատականացված ախտորոշման ռազմավարությանը։ Մանրամասն նկարագրված են մտահոգիչ տարրերը, որոնք անհրաժեշտ է որոնել անամնեզում, և որոնք պահանջում են առանձնահատուկ ուշադրություն կամ գնահատում, և, ի վերջո, ձեռնարկվելիք գործողություններ, որոնց անհրաժեշտ է հետևել առաջնային օղակի խորհրդատվությունից հետո։
Մարտ 2024
La revue du praticien n° Tome 74 / n° 12 PDF