Անքնություն խանգարման ախտաֆիզիոլոգիական վարկածները և ախտորոշումը 38

Jean-Arthur Micoulaud-Franchi, Julien Coelho, Léa Boileau, Clélia Quiles, Pierre-Alexis Geoffroy.
Ամփոփագիր
Բոլոր ախտաֆիզիոլոգիական մոդելները գերարթնությունը դիտարկում են որպես անքնության մեխանիզմների կիզակետային գործընթաց: Մոդելները, սակայն, տարբերվում են գերարթնությունը բացատրող փոփոխականների կարևորության և դերի առումով: Վարքագծային և իմացական մոդելները նկարագրում են ինքնապահպանող վարքագիծը և գործառութային խանգարում ծնող մտքերը, ինչպիսիք են քնի և անքնության հետևանքների կապակցությամբ մտատանջությունն ու անհանգստությունը: Գերարթնության հետ կապված իմացական գործընթացների շեղումներն ընկալման և հիշողության ոլորտներում կարող են բացատրել նման վարքագիծն ու մտքերը: Նյարդակենսաբանական մոդելներն ի հայտ են բերում արթնություն/քուն հավասարակշռության անկայունություն՝ օրեքսինի հնարավոր ներգրավմամբ, ինչը դեռ պետք է հաստատվի: Անքնության ախտորոշումը պետք է հաշվի առնի դրա մեխանիզմների հետ կապված նշանաբանությունը՝ միաժամանակ հաշվի առնելով ուղեկցող հիվանդությունները։
Հունիս 2024
La revue du praticien n° Tome 74 / n° 13 PDF