Քաղցրացուցիչները` խոշորացույցի տակ 66

Mélanie Deschasaux-Tanguy, Bernard Srour, Mathilde Touvier.
Ամփոփագիր
Ինտենսիվ քաղցրացուցիչները միացություններ են, որոնք օժտված են քաղցրացնելու ավելի մեծ կարողությամբ, քան շաքարը: Դրանք սկսել են կիրառվել թե՛ գործարանային արտադրանքներում և թե՛ տանը՝ նվազեցնելու համար շաքարի սպառումը, որը կապված է առողջությանը սպառնացող վտանգների հետ։ Ֆրանսիայում հիմնականում կիրառվող քաղցրացուցիչներն են ացեսուլֆամ K-ն, ասպարտամը, սուկրալոզան և ստևիան, որոնք օգտագործվում են քաղցրավենիքի, կոնֆետների, մաստակի, ըմպելիքների և դիետիկ (light) կաթնամթերքի մեջ։ Դրանց ազդեցությունը առողջության վրա մինչ օրս քննարկումների թեմա է։ Թեև կարելի է դիտարկել որոշ կարճաժամկետ օգուտներ, հատկապես՝ քաշի վերահսկման հետ կապված, այդուհանդերձ, դրանց երկարաժամկետ ազդեցության առումով անորոշություններ կան, ընդ որում՝ դիտարկվում է մի շարք հիվանդությունների (քաղցկեղ, սիրտ-անոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ) առաջացման վտանգի մեծացում: Ուստի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս դրանք չօգտագործել քաշը վերահսկելու կամ հիվանդության վտանգը նվազեցնելու համար, այլ փոխարենը ջանալ նվազեցնել քաղցրացված (շաքարով կամ քաղցրացուցիչներով) մթերքի սպառումը և բարելավել սննդի ընդհանուր որակը:
Հոկտեմբեր 2024
La revue du praticien n° Tome 74 / n° 14 PDF