Սարգասյան ջրիմուռները գրոհում են Անտիլյան կղզիները 71

Dabor Resiere, Jonathan Florentin, Rémi Nevière.
Ամփոփագիր
2011 թվականից Մարտինիկան և Գվադելուպայի կղզիները ենթարկվում են ջրիմուռների կրկնվող ափանետումների ազդեցությանը, որի գագաթնակետը եղել է 2018 թվականին՝ բացառիկ ծավալով: Թեև այս երևույթներում ներգրավված սարգասյան ջրիմուռները (Sargassum natans և S. fluitans) ո՛չ թունավոր են, ո՛չ մաշկը ախտահարող, նկարագրվել է անուղղակի թունավոր ազդեցություն՝ պայմանավորված սարգասյան ջրիմուռների կուտակումներում միկրոօրգանիզմների և ծանր մետաղների (արսեն, սնդիկ և այլն) առկայությամբ: Նաև՝ ափամերձ գոտում 24-48 ժամ մնալուց հետո սարգասյան ջրիմուռները մտնում են փտման շրջափուլ, որը պատասխանատու է ծծմբաջրածնի (H2S) և ամոնիակի (NH3) արտադրության համար: Այս գազերի խիստ թունավոր լինելը քաջ հայտնի է: Այնուամենայնիվ, շատ քիչ տվյալներ կան H2S-ի և NH3-ի ցածր չափաբաժինների երկարատև ազդեցության կլինիկական հետևանքների վերաբերյալ: Մեր թիմը վերջերս նկարագրել է քրոնիկական ազդեցության համախտանիշային պատկերը՝ ենթադրելով վնասակար ազդեցություն սիրտ-անոթային, շնչառական և նյարդային համակարգերի վրա:
Հոկտեմբեր 2024
La revue du praticien n° Tome 74 / n° 14 PDF