Հակաբիոտիկակայուն բակտերիաներով վարակման վտանգ ճանապարհորդությունների ժամանակ 20

Paul-Henri Consigny, Laurence Armand-Lefèvre.
Ամփոփագիր
Միջազգային զբոսաշրջության կանոնավոր աճը մեծացնում է տարբեր համաճարակաբանական միջավայրերի հետ շփման հնարավորությունները՝ առաջացնելով ինչպես վարակակրության կամ բակտերիալ վարակի վտանգ ճանապարհորդների շրջանում, այնպես էլ այդ հարուցիչների փոխանցման վտանգ: Աշխարհում հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաների կայունության անհամաչափ աճի պայմաններում ճանապարհորդն ակամա դառնում է այդ հակաբիոտիկակայունությունը վերահսկող մանրէաբանական ժամապահ: Ճանապարհորդությունները կապված են բազմակայուն էնտերոբակտերիաներով մարսողական վարակակրության հետ, ավելի հաճախ Հարավային Ասիա ուղևորվելիս, ինչին նպաստում են մարսողական խանգարումների զարգացումը և/կամ հակաբիոտիկների ընդունումը: Բայց ճանապարհորդությունները դառնում են նաև բազմա- կամ չափազանց հակաբիոտիկակայուն բակտերիաներով հարուցված առաձնահատուկ վարակների պատճառ, ինչպիսիք են շիգելոզը, Salmonella typhi-ով հարուցված որովայնային տիֆը, սեռական ճանապարհով փոխանցվող գոնոկոկային վարակները կամ մետիցիլինակայուն ոսկեգույն ստաֆիլոկոկով (ՄԿՈՍ) հարուցված մաշկային վարակները, որոնց դեպքում մտահոգությունը կապված է դեռևս արդյունավետ գործող հակաբիոտիկների սակավաթվության հետ: Ուստի նախաճամփորդական խորհրդատվությունների ժամանակ ճանապարհորդներին անհրաժեշտ է հիշեցնել, թե ինչպես նվազեցնել վարակման վտանգը:
Դեկտեմբեր 2024
La revue du praticien n° Tome 74 / n° 15 PDF