Հակաբիոտիկաբուժման տևողության կրճատում 26

Aurélien Dinh, Bernard Castan.
Ամփոփագիր
Հակաբիոտիկաբուժման տևողությունն արդի կլինիկական հետազոտությունների կարևոր բնագավառ է: Փաստացի, բակտերիաներով հարուցված հիվանդությունների ժամանակ այդ տևողության կրճատումն ունի մի շարք առավելություններ՝ հակաբիոտիկակայունության զարգացման նվազեցում անհատական և հավաքական մասշտաբով, ծախսերի կրճատում, անցանկալի երևույթների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցում: Սակայն անհրաժեշտ է իրականացնել մանրակրկիտ հետազոտություն՝ բուժառուի անհատական կանխատեսման վրա ներգործության բացակայությունը ճիշտ գնահատելու համար: Վերջին մի քանի տարիներին մի շարք ռանդոմացված փորձարկումներ վավեր են դարձրել տարածված բակտերիալ հիվանդությունների դեպքում հակաբիոտիկաբուժման կարճ տևողությունը. 5 օր՝ սովորական սուր պիելոնեֆրիտի դեպքում, 7 օր՝ տղամարդկանց ոչ տենդային միզավարակների դեպքում, 3-5 օր՝ սուր բակտերիալ թոքաբորբի դեպքում, 6 շաբաթ՝ թարախային սպոնդիլոդիսցիտի դեպքում: Այնուամենայնիվ, որոշ տևողություններ, ըստ երևույթին, կրճատման ենթակա չեն և/կամ պահանջում են անհատական մոտեցում. 14 օր՝ տղամարդու տենդային միզավարակների դեպքում, 12 շաբաթ՝ ոսկրահոդային պրոթեզների վրա ծագած վարակների դեպքում: Հակաբիոտիկաբուժման տևողությունը հարկավոր է նվազեցնել մինչև անհրաժեշտ նվազագույնը և գնահատել անհատականացված տևողությունը՝ հաշվի առնելով հատկապես իմունաճնշված բուժառուներին, որոնք հաճախ չեն ընդգրկվում հետազոտություններում:
Դեկտեմբեր 2024
La revue du praticien n° Tome 74 / n° 15 PDF