Ամոթույքացավեր 55

Éric Bautrant.
Ամփոփագիր
Ամոթույքացավերը (վուլվոդինիաները) դասվում են քրոնիկական ցավերի շարքը։ Այսպես կոչված՝ «հրահրված» ամոթույքացավերի և «ինքնաբերական» ամոթույքացավերի տարբերակումը ախտորոշման և բուժման առումներով կողմնորոշվելու հնարավորություն է տալիս: «Հրահրված» ամոթույքացավն արձագանքում է գերզգայունացման ժամանակ հանդիպող գերցավազգացության մեխանիզմներին։ Դրա մոդելը հրահրված նախադռնացավն է (վեստիբուլոդինիան)։ «Ինքնաբերական» ամոթույքացավի մոդելը ամոթույքային նյարդի ցավն է, որի մեխանիզմը նեյրոպաթիկ ցավն է։ Սակայն այս նոզոլոգիական բաժանումը երկու հիմնական համախտանիշների, որքան էլ օգտակար լինի, ինքնին չի ամփոփում ամոթույքացավերի տարբեր պատճառները։ Գոյություն ունեն այլ համախտանիշներ ևս՝ ծայրամասային զգայունացմամբ կամ կոնքի կենտրոնական գերզգայունացման համախտանիշի մեջ ներգրավված, ինչպես նաև մկանափակեղային համախտանիշները և ծլիկացավերը (կլիտորոդինիաները)։ Վերջապես, առանձնահատուկ տեղ է հատկացվում սեռական օրգանների մշտական գրգռման համախտանիշին։ Ամոթույքացավերի ըմբռնումը պահանջում է լավ անատոմիական գիտելիքներ, ինչպես նաև ծայրամասային և կենտրոնական զգայունացման մեխանիզմների իմացություն։
Հունիս 2025
La revue du praticien n° Tome 75 / n° 17 PDF