Երակային թրոմբոէմբոլիայի կանխարգելումը ուռուցքաբանական հիվանդությունների ժամանակ 30

Florence Parent, Mariana Preda, Andrei Seferian.
Ամփոփագիր
Երակային թրոմբոէմբոլային հիվանդությունը (ԵԹԷՀ) քաղցկեղի ժամանակ հաճախ է հանդիպում։ Դա հիվանդացության և հիվանդների մահացության էական պատճառ է։ Դեղամիջոցներով կանխարգելումը բարձրացնում է այդ՝ խոցելի հիվանդների արյունահոսելու վտանգի հարցը, որով էլ պայմանավորված է թրոմբոէմբոլային բարդությունների վտանգին ենթակա հիվանդներին խմբավորելու անհրաժեշտությունը՝ կախված քաղցկեղի տեսակից և ուղղակիորեն հիվանդի հետ կապված՝ թրոմբոզների առաջացման վտանգի գործոններից։ Սուր հիվանդության պատճառով կամ քաղցկեղի վիրահատության նպատակով հոսպիտալացման ժամանակ կանխարգելման մեթոդները հայտնի են, առավել հաճախ կիրառվում է ցածր մոլեկուլային զանգվածով հեպարին, մինչդեռ դեռևս հարցեր կան քիմիաթերապիա ընդունող ամբուլատոր հիվանդների համար կանխարգելման ցուցումների և այդ ցուցումով կիրառվող ուղղակի ազդեցության հաբային հակամակարդիչների կիրառման առումով։
Մայիս 2022
La revue du praticien n° Tome 72 / n° 5 PDF