ՆՑՀ-ների հետ համակցված անոթաբորբերի առանձնահատկությունները 27

Loïc Guillevin.
Ամփոփագիր
Նեյտրոֆիլների ցիտոպլազմայի նկատմամբ հակամարմինների (ՆՑՀ) հետ համակցված մեռուկացնող անոթաբորբերն ախտահարում են փոքր տրամաչափի անոթները, որոնք ֆիբրինոիդ մեռուկացման օջախ են: ELISA մեթոդի միջոցով առանձնացվել են երկու հակամարմիններ՝ պրոտեինազ 3-ի նկատմամբ հակամարմինները, որոնք սովորաբար առկա են պոլիանգիիտով գրանուլեմատոզի դեպքում, և միելոպերօքսիդազի նկատմամբ հակամարմինները, որոնք հիմնականում դիտվում են այս խմբի մյուս երկու անոթաբորբների դեպքում: Խորանում են սրացումներով, և բուժման բացակայության դեպքում ընթացքը ծանր է: Այս խմբին բնորոշ երեք հիվանդություններն են՝ պոլիանգիիտով գրանուլեմատոզը, պոլիանգիիտով էոզինոֆիլային գրանուլեմատոզը և մանրադիտակային պոլիանգիիտը: Բուժման նշանակման դեպքում ընթացքը բարենպաստ է, սակայն հաճախակի են ախտակրկնությունները:
Նոյեմբեր 2025
La revue du praticien n° Tome 75 / n° 18 PDF