Դեպի ավելի թիրախավորված բուժումներ ՆՑՀ-ների հետ համակցված անոթաբորբերի վարման բնագավառում 49

Alexandre Karras.
Ամփոփագիր
Նեյտրոֆիլների ցիտոպլազմայի նկատմամբ հակամարմինների (ՆՑՀ) հետ համակցված անոթաբորբերի բուժումը հիմնված է բուժական ռազմավարությունների վրա, որոնք հնարավորություն են տալիս հասնելու ախտադադարի և զգալիորեն նվազեցնելու ախտակրկնության վտանգը միջնաժամկետ հեռանկարում: Բուժման մնացորդային խնդիրները (բուժածին հետևանքների նվազեցում, բուժման հարմարեցում ախտակրկնության վտանգին և ծանր ձևերի բուժման ուժգնացում) պահանջում են իմունաճնշիչ բուժման անհատականացում, որը հնարավոր է դարձել վերջին նվաճումների շնորհիվ: Իմունաճնշիչ դեղամիջոցների թունավորության նվազեցումը ներառում է ցիկլոֆոսֆամիդի և կորտիկոստերոիդների չափաբաժինների կրճատում, ցիկլոֆոսֆամիդի փոխարինում ռիտուքսիմաբով և ավակոպանի կիրառության հնարավորություն՝ կորտիկոստերոիդների ընդունումը վաղ դադարեցնելու նպատակով: Ռիտուքսիմաբով պահպանողական բուժման կիրառության մեթոդները և տևողությունը ներկայումս կարելի է կանոնավորել ախտակրկնության անհատական վտանգի և այնպիսի պարզ կենսանշիչների վերահսկողությամբ, ինչպիսիք են ՆՑՀ-ները կամ CD19+ լիմֆոցիտները: Վերջապես, նախնական իմունաճնշման ընտրությունը և պլազմաֆերեզի հնարավոր կիրառությունը կախված են կլինիկական, կենսաբանական և հյուսվածաբանական չափանիշներից, որոնք հնարավոր են դարձնում փոքրաթիվ ամենածանր բուժառուների բացահայտումը, որոնց համար բուժման ինտենսիվացման օգուտ/վտանգ հարաբերակցությունը բարենպաստ է: Այս հիվանդության պարագայում բուժական մոտեցումների անհատականացմանն ուղղված հաջորդ փուլը լինելու է հատուկ ալգորիթմների և կենսանշիչների վավերացումը։
Նոյեմբեր 2025
La revue du praticien n° Tome 75 / n° 18 PDF