Բարիատրիկ վիրաբուժության և բարիատրիկ էնդոսկոպիայի դերը նյութափոխանակային ստեատոհեպատիտի վարման գործում 36

Nawel Chouraqui, Guillaume Lassailly.
Ամփոփագիր
Նյութափոխանակային լյարդի ստեատոոզի համաճարակը, որն ուժգնանում է սննդային սովորությունների փոփոխությունների և թափ առնող նստակյաց կենսակերպի պատճառով, նյութափոխանակային գործառույթի խանգարմամբ պայմանավորված (դիսմետաբոլիկ) ստեատոհեպատիտը մղել է առողջապահության հիմնական խնդիրների շարքը, ընդ որում՝ ծանրացուցիչ հանգամանք է, որ հիվանդությունը սպառնում է ցիռոզի և լյարդաբջջային կարցինոմայի առաջացման հեռանկարով։ Այս մտահոգիչ համատեքստում բարիատրիկ վիրաբուժությունն աստիճանաբար հաստատվում է որպես հիմնական բուժական լուծում՝ փոխելով հիվանդության ծանր ձևերով տառապող հիվանդների կանխատեսումը։ Դրա արդյունավետությունը չի սահմանափակվում միայն քաշի պարզ կորստով, այն բարելավում է նյութափոխանակությունը, նվազեցնում լյարդի ստեատոզը, բորբոքումը և, հատկապես, ֆիբրոզը։ Վերջին տվյալները հաստատում են դրա ազդեցությունը երկարաժամկետ ապրելիության վրա՝ սիրտ-անոթային հիվանդացության ու մահացության զգալի նվազմամբ, ինչպես նաև կյանքի միջին տևողության ընդհանուր բարելավմամբ։ Այնուամենայնիվ, այս մոտեցումը շարունակում է վերապահված մնալ միայն հանգամանորեն ընտրված հիվանդների համար։ Բուժական ալգորիթմներում դրա ներառումը բարձրացնում է կարևոր հարցեր, հատկապես՝ նոր դեղորայքային բուժումների և նվազ միջամտական էնդոսկոպիկ մոտեցումների ի հայտ գալու պայմաններում։
Սեպտեմբեր 2026
La revue du praticien n° Tome 76 / n° 20 PDF