Աորտայի շերտազատումը սուր փուլից հետո 24

Jean-Marc Alsac.
Ամփոփագիր
Աորտայի շերտազատման սուր փուլից հետո հիվանդների կլինիկական և մորֆոլոգիական հսկողությունը պարտադիր է։ Արյան ճնշման խիստ վերահսկմամբ բուժումը պետք է հարմարեցված լինի, իսկ աորտայի շերտազատված հատվածների հսկողությունը հարկավոր է իրականացնել համակարգչային շերտագրության միջոցով՝ հաշվի առնելով անևրիզմայի զարգացման և երկրորդային պատռման վտանգը։ Անևրիզմայի զարգացումը կանխատեսող որոշ գործոնների պարագայում վտանգի ենթակա հիվանդների ենթախմբին աորտայի շերտազատման հենց սկզբնական փուլից կարելի է առաջարկել ավելի գործուն վիրահատական բուժում՝ ներանոթային միջամտություններով, որոնք ներկայումս գնահատման փուլում են։
Նոյեմբեր 2021
La revue du praticien n° Tome 71 / n° 1 PDF