Միջընդերային զարկերակային իշեմիա. ախտորոշումից մինչև որոշում 26

Iannis Ben Abdallah, Yves Castier, Olivier Corcos.
Ամփոփագիր
Զարկերակային սուր միջընդերային իշեմիան (ՍՄԻ) կամ սուր աղիքային իշեմիան անոթների և աղիների՝ անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակ է։ Վաղ բուժման բացակայության դեպքում այն խորանում է մինչև աղիների ինֆարկտ, որը բնութագրվում է աղիների պատերի անհետադարձելի մեռուկացմամբ և անխուսափելիորեն հանգեցնում է մահվան՝ բազմաօրգանային անբավարարության պատճառով։ Այս ծայրահեղ անբարենպաստ կանխատեսումը ստիպում է քննարկել այդ հիվանդության հնարավորությունը նույնիսկ այնպիսի ոչ ակներև նշանների դեպքում, ինչպիսին որովայնային մեկուսացված ցավն է։ Ուշացած ախտորոշումը հայտնաբերում է միայն արդեն շատ խորացած ձևերը, որոնց դեպքում մահացությունը մեծ է կամ պահանջվում է աղիների մեծածավալ հատում, որն էլ կարճ աղու՝ գործառութային և սննդային ծանր հետևանքներով համախտանիշների մեծ մասի պատճառն է։ Առաջընթացը, որ վերջերս գրանցվել է այս՝ դեռևս հիմնականում անհայտ հիվանդության բուժման գործում, հիմնված է վաղ բուժման պարագայում իշեմիայի հետադարձելիության հիմնարար հայեցակարգի և միջբնագավառային կազմակերպման վրա։ Իրոք, ՍՄԻ-ի ախտորոշումն ու բուժումը պահանջում է բազմաթիվ մասնագետների՝ ընտանեկան բժիշկների, շտապօգնության բժիշկների, գաստրոէնտերոլոգների, ռենտգենաբանների, անոթային և մարսողական վիրաբույժների, անզգայացնող-վերակենդանացնողների, սրտաբանների, կենսաբան բժիշկների (արյունաբանություն/արյունականգ) համակարգված աշխատանք, որը հիվանդի անցած ճանապարհի (ախտորոշումից մինչև սննդակարգային օգնության մասնագիտացված կենտրոններում հսկողություն, ներառյալ՝ սուր փուլում ինտերվենցիոն բուժում) բարելավման բանալին է։ Կաթվածի կենտրոնների (stroke centers)` ինտենսիվ բուժօգնության նյարդա-անոթային կամ սրտաբանական բաժանմունքների մոդելով ստեղծված աղե-անոթային արագ արձագանքման կառույցն (SURVI) առաջարկում է այդ ճանապարհի յուրաքանչյուր փուլին հարմարեցված բուժում և այսուհետ խոստումնալից հեռանկար է մատուցում:
Նոյեմբեր 2021
La revue du praticien n° Tome 71 / n° 1 PDF