Երեկվա բառեր, մերօրյա համավարակ. բժշկությունը` Քովիդի ճգնաժամից հետո 6

Étienne Lemarié, Yves Tremblay, Maman Joyce Dogba, Violaine Lemay.
Ամփոփագիր
Քովիդ 19-ի համավարակը նոր երևույթ է ժամանակակից հասարակության համար, սակայն ընդհանրություններ ունի պատմական աղետների հետ։ Այս համավարակը ճգնաժա՞մ է։ Ինչպե՞ս է այն փոխելու մեր մոտեցումները առողջության նկատմամբ։ Համավարակը հանգեցրել է ճգնաժամի, այսինքն՝ սասանող ներուժով օժտված իրադարձության, որը դուրս է պատճառահետևանքային շարքում ներառվելու շրջանակից, իրադարձություն՝ առողջապահական, քաղաքական, տնտեսական և մշակութային հետևանքներով։ Այս հիմնախնդիրը լուծելու համար բժշկական հաստատությունները, բուհերը, առողջապահության ոլորտի բոլոր ներկայացուցիչները պետք է գործեն միասնաբար և վերանայեն իրենց գործունեությունը։ Էթիկական ընտրությունն անհրաժեշտ է արդարացի որոշումներ որոնելիս։ Այդ ընտրությունը և գործողությունները պետք է մշակվեն միջբնագավառային (գիտություն և հետազոտություն, տեղեկատվություն և հաղորդակցություն, էթիկա, առողջապահության կառավարում, բուժառուների մասնակցություն) մտորումների շրջանակում։
Հունվար 2022
La revue du praticien n° Tome 71 / n° 3 PDF