SARS-CoV-2 վարակի ախտածագումը 37

Quentin Richier, Léo Plaçais.
Ամփոփագիր
SARS-CoV-2 վարակն ունի համեմատաբար վերարտադրելի զարգացում, որը կարելի է բաժանել տարբեր փուլերի։ Եթե հիվանդության վաղ փուլերն ընդգծվում են վիրուսային ցիտոտոքսիկությամբ, ապա զարգացման ավելի ուշ փուլերը, ըստ էության, անհամաչափ բորբոքային արձագանքի հետևանք են: Սակայն վիրուսային թունազդեցությունը և գերբորբոքումը սերտորեն փոխկապակցված են։ Վիրուսի իմունային խուսափման մեխանիզմները, ինտերֆերոնի և հարմարվողական իմունային պատասխանի թուլացումը նպաստում են բորբոքային ցիտոկինների գերարտազատմանը։ Մակրոֆագների, նեյտրոֆիլների և լիմֆոցիտների չափազանց մեծ ներսփռումը թոքերում գերազանցում է հյուսվածքների վերականգնման մեխանիզմները և հանգեցնում է սուր շնչառական դիսթրես համախտանիշի։ Այսպիսով` SARS-CoV-2-ով վարակը, հաջորդաբար, վիրուսային, ապա բորբոքային հիվանդություն է։ Վիրուսային և իմունաբանական մեխանիզմների ժամանակագրության հստակեցումը հնարավորություն է տալիս սահմանելու բուժման տրամաբանությունը, որը երբեմն կարող է ներառել բուժման հակասական մեթոդներ։
Սեպտեմբեր 2022
La revue du praticien n° Tome 72 / n° 6 PDF