Քովիդ-19-ի բուժվարումը վերակենդանացման բաժանմունքից դուրս 41

Clément Javaux, Florence Ader.
Ամփոփագիր
SARS-CoV-2 վարակի բուժվարումը հիմնականում պայմանավորված է շնչուղիների ախտահարման բարդությամբ։ Ընդհանուր բնակչության շրջանում Քովիդ-19-ի ընթացքն առանց ախտանշանների է կամ թույլ արտահայտված ախտանշաններով, ինչը պահանջում է ամբուլատոր բուժում` կախված հանգամանքներից 5-10 օր մեկուսացման միջոցառումներ ապահովելով: Ամեն հնարավոր դեպքում թույլ իմունիտետով բուժառուներին հարկավոր է առաջարկել մինչշփումային կանխարգելում միակլոնային հակամարմիններով: Հակացուցումների բացակայության դեպքում նիրմատրելվիր-ռիտոնավիր (Պաքսլովիդ, Paxlovid) համակցության հաբերը ներկայումս Քովիդ-19-ի ամբուլատոր բուժման լավագույն տարբերակն են մեծահասակների համար, որոնք չունեն թթվածնային բուժման կարիք, և չկա ծանր ընթացքի վտանգ։ Կորտիկոստերոիդային և հակամակարդիչ բուժումները թթվածնի կարիք ունեցող հոսպիտալացված հիվանդների վարման հիմնական լրացուցիչ միջոցներն են` համակցված կանխարգելիչ միջոցառումների հետ: Դրանց նպատակը երկրորդային դեպքերը բացառելն է: Հակավիրուսային մոտեցումը սահմանափակ կիրառություն ունի այս համատեքստում, հիմնված է պասիվ իմունաբուժության (հիմնականում չեզոքացնող միակլոնային հակամարմիններ) կամ հակավիրուսային դեղամիջոցների վրա, որոնք ներգործում են գերիշխող շտամի վրա և ցուցաբերել են կլինիկական արդյունավետություն
Սեպտեմբեր 2022
La revue du praticien n° Tome 72 / n° 6 PDF