Ներարգանդենու քաղցկեղի պահպանողական բուժում 45

Maha Eid, Clémentine Gonthier, Margot Bucau, Martin Koskas.
Ամփոփագիր
Վաղ փուլերում ներարգանդենու քաղցկեղի բուժումը շարունակում է հիմնված լինել արգանդի հեռացման վրա: Այնուամենայնիվ, հղիանալու ցանկություն ունեցող՝ վերարտադրողական տարիքի հիվանդների համար ատիպիկ հիպերպլազիայի կամ առանց արգանդամկանի ախտահարման էնդոմետրիոիդային տիպի ադենոկարցինոմայի դեպքում, որպես այլընտրանք, կարող է դիտարկվել պահպանողական բուժումը: Այն առաջարկում է արգանդի պահպանում նախատեսող գործելակարգ՝ հիմնված հակագոնադոտրոպային բուժման վրա (հաբային կամ ներարգանդային պրոգեստոգեն, ԳնՌՀ ներհակորդ), որի շնորհիվ հնարավոր է դառնում ներարգանդենու ախտահարման հետընթացը: Նախաբուժական գնահատումն առնվազն ներառում է ներարգանդենու ախտահարումն ի հայտ բերած հյուսվածաբանական պատրաստուկների վերաուսումնասիրում, պտղաբերության քննություն և կոնքի ՄՌՇ: Նահանջն ու ախտակրկնության բացակայությունը ստուգելու համար յուրաքանչյուր երեք-չորս ամիսը մեկ կատարվում են արգանդադիտմամբ հսկվող բիոպսիաներ: Հղիությունը թույլատրվում է բուժումից առնվազն երեք ամիս հետո, եթե ախտահարումների նահանջն ապացուցված է հյուսվածաբանորեն: Այս պարագայում ձվազատման խթանման հակացուցում չկա։ Վերջապես, արգանդի հեռացում ցուցված է ուռուցքային ախտահարումների խորացման, տասներկու ամսվա ընթացքում ախտահարման նահանջի բացակայության և հղիանալու ցանկությունը հաջողությամբ իրագործելու կամ դրանից հրաժարվելու դեպքում:
Դեկտեմբեր 2022
La revue du praticien n° Tome 72 / n° 7 PDF