Գերվերամշակված սննդամթերք. հետազոտությունից՝ խորհրդատվություն 45

Bernard Srour, Eloi Chazelas, Mathilde Touvier.
Ամփոփագիր
Վերջին տասնամյակների ընթացքում պարենային համակարգերում զգալիորեն ավելացել է սննդամթերքի վերամշակման աստիճանը, փոփոխվել բաղադրակազմը։ Այսպես կոչված՝ գերվերամշակված սննդամթերքը փոխակերպման ինտենսիվ գործընթացներ է անցնում (կենսաբանական, քիմիական, ֆիզիկական), հավանորեն լայնորեն ազդում է սննդային մատրիցաների վրա և սովորաբար պարունակում է հավելումներ (գունանյութեր, համի ուժեղացուցիչներ, քաղցրացուցիչներ, էմուլսարարներ և այլն) կամ այլ՝ տիպիկ արդյունաբերական բաղադրանյութեր (մալտոդեքստրին, հիդրոգենացված յուղեր և այլն)։ Այս սննդամթերքի բազմաթիվ բնութագրեր դրդել են հետազոտողներին՝ պարզել դրանց ազդեցությունն առողջության վրա։ Դրանք են՝ միջինում ավելի ցածր սննդային որակը, հավելումների առկայությունը, որոնց մինչկլինիկական in vitro/in vivo հետազոտությունները ցույց են տվել դրանց որոշակի վնասակար հետևանքները, վերամշակման գործընթացների կամ փաթեթավորման արդյունքում աղտոտիչների առկայությունը, տեքստուրան և զգայորոշիչ (օրգանոլեպտիկ) հատկությունները, որոնք նպաստում են չափազանց շատ սպառմանը, և այլն։ Վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներում իրականացված տասնյակ առաջահայաց (պրոսպեկտիվ) հետազոտություններ բացահայտել են գերվերամշակված սննդամթերքի կիրառման և քրոնիկական հիվանդությունների (քաղցկեղ, սիրտ-անոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, գիրացում և այլն) մեծ վտանգի ու մահացության միջև կապը։ Ֆրանսիայում և այլ երկրներում հանրային առողջապահության մարմինները ներկայումս խորհուրդ են տալիս սահմանափակել այդ սննդամթերքի կիրառությունը։ Նյութերը, գործընթացներն ու մեխանիզմներն ավելի լավ հասկանալու, նաև որոշ բաղադրանյութերի, հավելումների կամ վերամշակման մեթոդների կիրառման կանոնակարգ մշակելու համար անհրաժեշտ են հետազոտություններ։
Հունվար 2022
La revue du praticien n° Tome 71 / n° 3 PDF